«Հայաստանի Ջրագնդակի Ֆեդերացիա» հասարակական կազմակերպությունը  ստեղծվել է 1995 թվականին: 

  • Մեր առաքելությունն է սպորտի՝ մասնավորապես ջրագնդակ մարզաձևի մասսայականացման և զարգացման միջոցով խրախուսել առողջ ապրելակերպ, նպաստել ազգաբնակչության ֆիզիկական և բարոյական դաստիարակության գործընթացին և ներդաշնակ զարգացմանը:
  • Մենք զբաղվում ենք ջրագնդակ մարզաձևի մասնագետների, մարզիչների և մարզիկների միավորմամբ և պատրաստմամբ:
  • Մենք կազմակերպում ենք ազգային և միջազգային մրցաշարեր և առաջնություններ, ապահովում ազգային հավաքականի մասնակցությունը միջազգային մրցաշարերին:  
  • Մեր նպատակներից է նաև, զարգացնելով և ամրապնդելով միջտարածաշրջանային և միջազգային հարաբերությունները, մեր հովանու տակ վերցնել արտասահմանում ապրող հայ ջրագնդորդներին, մարզիչներին, մրցավարներին, որոնց մասնագիտական փորձը և հմտությունները կօգնեն մեզ հասնելու մեր հիմնական նպատակներին: 

Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան 0001 , Սայաթ-Նովա 31 , բն. 10 ա 

Հեռ. ՝ + 374 10 588 522 , բջջ. ՝ + 374 77 888 841 , էլ. հասցե ՝ wpfarmenia@gmail.com 

© 2016 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՋՐԱԳՆԴԱԿԻ ՖԵԴԵՐԱՑԻԱ